Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը

Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննեսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Քննիչ  Ն․Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TS 080 համարանիշի ավտոմեքենայով։