Վերին Շորժայի հատվածում իրենց զբաղեցրած դիրքում ադրբեջանցիները դրոշ են տեղադրել

Վերին Շորժայի հատվածում իրենց զբաղեցրած դիրքում ադրբեջանցիները դրոշ են տեղադրել

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25–ին, Վերին Շորժայի հատվածում, ադրբեջանցիներն իրենց դիրքում տեղադրել են Ադրբեջանի դրոշը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիներն տեղադրում իրենց դրոշը։

«Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց…

Մեր օրեր…

Հ.Գ. Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանը խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել եւ մինչ օրս հետ չեն գնացել։