Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում. Ալեն Սիմոնյան

Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում. Ալեն Սիմոնյան

«Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում», — իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և կից հրապարակել լուսանկարներ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20-ին, օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։

Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։