«Վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կա՛մ անգրագետ են, կա՛մ «պլոտնի» մոլորեցնում են իրեն». տնտեսագետ


Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը:

«Վարչապետի հրապարակած ցուցանիշի վերաբերյալ

Ցուցանիշը (անգլերենով անվանվում է extent of market dominance) կազմվում է յուրաքանչյուր երկրի ներսում իրականացված հարցումների հիման վրա:

Նշված ցուցանիշի հարցումները ըստ այդ հաշվետվության իրականացվել են 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում:

Հիմա այս տեղեկատվությունը ստանալուց հետո նորից կարդացեք Փաշինյանի հաղորդագրությունը:

Եթե չհասկացաք ինչ եմ ասում, բացատրեմ: 19-րդ տեղում լինելու մասին չէ խոսքը, դա ճիշտ է գրված: Խնդիրը դրա մեկնաբանման ձևի ու որպես ձեռբերում ներկայացման մեջ է:

Նրա գրած այս միտքը մեղմ ասած սխալ հետևություն է` «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»:

ԻՆձ մոտ տպավորություն է, որ Վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կամ անգրագետ են կամ «պլոտնի» մոլորեցնում են իրեն»:

Վարչապետի հրապարակած ցուցանիշի վերաբերյալՑուցանիշը (անգլերենով անվանվում է extent of market dominance) կազմվում է…

Gepostet von Hovhannes Avetisyan am Freitag, 8. Februar 2019
Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...