Վարչապետը կընտրվի ապրիլի 17-ին ժամը 12-ին գումարվող ԱԺ հատուկ նիստում․ Արա Բաբլոյան

Վարչապետը կընտրվի և ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, փոխանցում է խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Երեկ ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեցերկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց:

Ազգային ժողովի խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածուներ առաջադրել: