Վարչապետը բուն խնդիրը թողած՝ հարձակումներ էր գործում լրատվամիջոցի և դրա հոդվածների վրա. Կարպիս Փաշոյան

«Ինձ իհարկե ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարդում է իմ հոդվածները: Նույն կերպ ուրախանում էի, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր կարդում: Սերժ Սարգսյանի պարագայում վստահ չեմ, բայց ասում էին, որ երբեմն կարդում է: Իսկ Քոչարյանը բացառվում է կարդա, դե նրա նախընտրությունները մի փոքր ուրիշ են՝ Կուշտունիցա, բան ման էլի:

Բայց մյուս կողմից էլ խիստ անհանգստացած եմ, քանի որ ՀՀ վարչապետը ոչ միայն իմ հոդվածները կարդալու, այլ նաև դրանց մասին ԱԺ-ում նյարդային ջղաձգումներով ելույթներ ունենալու ժամանակ ունի:

Այսինքն մի ամբողջ տասը րոպե վարչապետը բուն խնդիրը՝ կառավարության ծրագիրը թողած՝ անզուսպ հարձակումներ էր գործում լրատվամիջոցի և դրա հոդվածների վրա: Մի՞թե սա պարապության ու լայնախոհության բացակայության արդյունք է:

Չենք նահանջելու, ավելի ենք կոշտացնելու»,- գրում է Կարպիս Փաշոյանը