Վատիկանից Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոյի նամակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Վատիկանից Արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոյի նամակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Պարոն նախագահ,

Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում երկու հակադիր բևեռների ձևավորմանը, որոնց ես կկոչեի Բիբլիական ՝ լույսի և խավարի զավակներ: Լույսի զավակները կազմում են մարդկության մեծամասնությունը, մինչդեռ խավարի զավակները ներկայացնում են բացարձակ փոքրամասնություն:

ԵՎ այնուամենայնիվ, լույսի զավակներն իրենց տեսակի և մտածողության համար հարձակման են ենթարկվում հակառակ բևեռի կողմից, որի անդամները հաճախ բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարություններում, քաղաքականության մեջ, տնտեսության մեջ և լրատվամիջոցներում: Ակնհայտորեն անբացատրելի ձևով խավարի զավակներն իրենց հնարավորությունների շնորհիվ կարողանում են ճնշած պահել լույսի զավակներին:

Այս երկու կողմերը, որոնք ունեն Բիբլիական բնույթ, հետևում են կնոջ սերնդի և օձի սերնդի միջև հստակ տարանջատմանը:

Մի կողմում նրանք են, ովքեր, չնայած ունեն հազարավոր թերություններ և թույլ կողմեր, ունեն բարիք ստեղծելու, անկեղծ լինելու, սերունդներ տալու, աշխատանքին նվիրվելու, հայրենիքին բարեկեցություն հաղորդելու, կարիքավորներին օգնելու և Աստծո օրենքներին հնազանդվելու ցանկություն:

Մյուս կողմում նրանք են, ովքեր որևէ բարոյական սկզբունքի չեն հետևում, ովքեր ցանկանում են քանդել ընտանիքն ու ազգը, շահագործում են աշխատողներին, որպեսզի մեծացնեն իրենց կարողությունը, ստեղծեն ներքին խմորումներ ու պատերազմներ՝ կուտակելով ուժ ու փող. նրանց համար ժամանակավոր բարօրությունը միայն պատրանք կլինի, եթե նրանք չապաշխարհեն: Նրանք կարժանան սարսափելի ճակատագրի, կհամարվեն անիծյալ և կգտնվեն Աստծուց շատ հեռու:

Խավարի զավակները սպասարկում են ստվերային կառավարությանը, գլոբալիզմին, նոր աշխարհակարգին, որը նրանք ավելի հաճախ անվանում են համընդհանուր եղբայրություն, որում քրիստոնեական ոչինչ չկա: Այդ մարդիկ առաջնորդվում են մասոնական գաղափարներով՝ իշխել աշխարհը, Աստծուն դուրս հանել դատարաններից, դպրոցներից, ընտանիքներից և նույնիսկ եկեղեցիներից:

Ամերիկացի ժողովուրդն իմաստուն է և այժմ հասկացել է, թե լրատվամիջոցները որքան չեն ցանկանում խոսել ճշմարտության մասին և այն լսելի դարձնել հանրությանը, ձգտում են լռել և խեղաթյուրել ճշմարտությունը ՝ տարածելով այն սուտը, որն օգտակար է իրենց տերերի նպատակները կյանքի կոչելու համար:

Այնուամենայնիվ, կարևոր է, որ ճշմարտիները, ովքեր մեծամասնություն են կազմում, արթնանան իրենց քնից և չընդունեն այն սուտը, որը նրանց մատուցվում է անազնիվ փոքրամասնության կողմից:

Անհրաժեշտ է, որ լույսի զավակները հավաքվեն և լսելի դարձնեն իրենց ձայնը: Ի՞նչ ավելի արդյունավետ միջոց կա դա անելու համար, պարո՛ն Նախագահ, քան աղոթքը ՝ խնդրելով Տիրոջից պաշտպանել ձեզ, Միացյալ Նահանգները և համայն մարդկությանը թշնամու այս ահռելի հարձակումից:

Աղոթքի զորությունից խավարի զավակների խաբեություններն ու ծրագրերը կբացահայտվեն, պարզ կդառնա նրանց դավաճանությունը, կվերանա նրանց սարսափեցնող ուժը, քանի որ դուրս կգա լույսը:

Պարոն Նախագահ, ամբողջ մարդկության համար այս դրամատիկ և վճռորոշ պահին ես աղոթում եմ Ձեզ համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ձեր կողքին են Միացյալ Նահանգների կառավարությունում: Ես հավատում եմ, որ ամերիկացի ժողովուրդը միավորված է ինձ և ձեզ հետ՝ ամենակարող Աստծուն աղոթելով:

Ամբողջ մարդկությունը միավորված է ընդդեմ անտեսանելի թշնամու: Իմ օրհնանքն եմ հղում Ձեզ, առաջին տիկնոջը, Ամերիկայի ժողովրդին և լույսի բոլոր զավակներին:

Նյութը՝ Վահե Աղաջանանի ֆեյսբուքյան էջից