«Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր անվտանգության ծառայության ղեկավարի և բարձրաստիճան սպայի համար: Սա ասում եմ որպես անվտանգության ինստիտուտների բարեփոխումների բազմամյա մասնագետ:

Անվտանգության ուժերն ու ծառայությունները չպետք է քաղաքականացվեն: Դրա փոխարեն, նրանք պետք է գտնվեն քաղաքական պատասխանատվության և քաղաքացիական վերահսկողության ներքո:

Այդ վերահսկողության համար կան միջազգային լավագույն պրակտիկա համարվող գործիքակազմեր, որոնց հետևելն էլ լավագույն լուծումը կլինի այսպիսի իրավիճակներից հետագայում խուսափելու համար:

Այս թեմայով կարող եմ շատ երկար գրել, սակայն կսահմանափակվեմ այսքանով»: