Վանաձորում երեխաներին ու կանանց դանակով սպառնացած անձը կալանավորվել է

Վանաձորում երեխաներին ու կանանց դանակով սպառնացած անձը կալանավորվել է

Վանաձորում երեխաների ու կանանց նկատմամբ դանակի գործադրմամբ բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կալանավորված Վ.Գ.-ն նախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված է եղել, սակայն կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց:

«Հաշվի առնելով, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու պարագայում կարող է դիմել փախուստի և կատարել նոր հանցանք՝ վարույթն իրականացնող մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալը կալանավորվել է»,– նշված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության` առերևույթ հանցանքի մասին հաղորդում է դիտարկվել Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը։