Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա պահանջված գումարը

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա պահանջված գումարը

Մարտի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում 49-ամյա մի կին հաղորդում տվեց: Վանաձորցի կնոջ հայտնածով՝ ծանոթներից մեկն իր մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ ունի և դրանք չտարածելու համար իրենից մեկ տարի շարունակ 200 հազար դրամ է պահանջում: Բացի այդ, պահանջել է նաև տալ օրական 1000 դրամ:

Հաղորդման հիման վրա ոստիկանության Բազումի բաժնում նյութեր նախապատրաստվեցին: Կազմակերպվեց օպերատիվ հետախուզական միջոցառում: Փորձաքրեագետները հատուկ գունանյութով թղթադրամները մշակեցին՝ դրանց վրա գրելով շորթում բառը:

Միջոցառմանը ներգրավվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Լոռու մարզային վարչությունների ծառայողները:

Հաղորդման հաջորդ օրը՝ մարտի 20-ին, ժամը 18-ի սահմաններում, 200 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո Վանաձորում ապրող 57-ամյա կինը բռնվեց և շորթում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ 200 հազար դրամը հայտնաբերվեց: Մշակված թղթադրամները տաբատի գրպանում էին: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 14
    Shares
Loading...
Загрузка...