Մամուլ

Վայոց ձորում սև անգղի բույն է հայտնաբերվել. նման դեպք արձանագրվել էր ընդամենը մեկ անգամ՝ 1987 թվականին

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում բացահայտվել է սև ագղի բույն։

Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:

Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սև անգղը գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է:

ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ: Թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն։

սև անգղ
Կիսվել