Սևանում տեսախցիկն արձանագրել է Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Սևանում տեսախցիկն արձանագրել է Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է երեկ՝ օգոստոսի 3-ին, Գեղարքունիքի մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը, երբ Lexus-ը բախվում է գազալցակայնում կայանված լիցքավորվող Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, ապա կողարջվում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարները։

Տեսանյութը ստորև