Սևանա լճում մաքրման կայաններ կտեղադրվեն, տարեկան 240 տոննա կեղտը մաքրելու համար

Սևանա լճում մաքրման կայաններ կտեղադրվեն։ Այս մասին այսօր Բարգավաճ Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները թեմայով աշխատանքային քննարկմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։ 

Ըստ Ջավադյանի, տարածաշրջանը կոյուղացված չէ, մասամբ կոյուղացված են տարածաշրջանի միայն քաղաքները՝ Գավառը, Մարտունին, Վարդենիսը։ Ըստ նրա, մաքրման կայաններ կան, որոնք հիմա ավելի շատ աղտոտում են, քան մաքրում։ Տարեկան 240 տոննա կեղտը, որ հավաքում է մաքրումից, տանում են քաղաքի աղբավայր լցնում, հետո էլի հետ է գալիս ,-ասաց նա։

«Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացումից առաջ 700 հա տարածք պետք է մաքրեին, մինչդեռ ծառերը կտրել են, կոճղերը մնացել են ջրի տակ, նաև շինություններ են մնացել ջրի տակ։ Սևան թափվող 28 գետերից եկող ջուրը պակասել է և ջրի արագ բարձրացում հնարավորություն չի եղել»։