Սևանա լճում անհետ կորած քաղաքացիները ազգականներ են՝ 53 և 21 տարեկան

Սևանա լճում անհետ կորած քաղաքացիները ազգականներ են՝ 53 և 21 տարեկան

News.am-ը գրում է․ Սևանա լճում անհետ կորած երկու քաղաքացիները ձկնորսներ են Վարդենիկ գյուղից, նրանցից մեկը՝ 21-ամյա Իշխան Աբրոյան է, իսկ մյուսը՝ 53-ամյա Ավետիք Սևոյանը:

Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց նրանց համագյուղացիներից մեկը, որի անունը չենք հրապարակում։

«Իրենք երկար տարիներ է՝ զբաղվում են ձկնորսությամբ: Մի փոքր նավակ ունեին, որով գնում էին: Դեպքի օրն էլ նույն նավակով են գնացել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, բայց դեռ ոչ մի նորություն չկա:

Նրանք և  ազգականներ են, և հարևաններ»,- ասաց համագյուղացին՝ նշելով, որ դեպքի օրը Իշխանը և Ավետիքը ձուկ են վաճառել, իսկ ժամը 16։00-ի սահմանում գնացել են ձկնորսության: 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Որոնողական աշխատանքաները մինչեւ հիմա ապարդյուն են անցել։