Սևազգեստ մայրերի մասին արտահայտվելուց առաջ մի պահ խորը շունչ քաշեք, հիշեք ում մասին եք արտահայտվում

«Կառավարության շենքի դիմաց նստած սևազգեստ մայրերի մասին արտահայտվելուց առաջ մի պահ խորը շունչ քաշեք, հիշեք ում մասին եք արտահայտվում, մի հատ հասկացեք՝ ինչ եք դուք տվել պետությանը ու ինչն են իրանք տվել»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերմինե Մխիթարյանը։

«Կան կարմիր գծեր, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ անցնել, կան սահմաններ, բարոյական արժեքներ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ոտքի տակ տալ, տրորել ու անցնել…

Ու կապ չունի ինչ են պահանջում այս կանայք, կապ չունի համաձայն եք էդ պահանջին, թե չէ… Մարդ եղեք, մարդի՛կ»։