Մամուլ

Սուրմալու առևտրի կենտրոնում պայթած պահեստը վերջերս տուգանվել էր․ նոր մանրամասներ

Սուրմալու առևտրի կենտրոնում պայթած պահեստը վերջերս տուգանվել էր․ նոր մանրամասներ

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես Սուրմալու առևտրի կենտրոնից հեռու եմ ապրում մոտ 3 կանգառ։ Պայթունի ձայնը մեր տունը դղրդացրեց երկրաշարժից ոչ պակաս։

Պիտի՞ անպայման սենց դեպք լինի չէ որ պատկան կառույցները հասկանան որ մի 20 հատ անվտանգության կանոնա խախտված եղել։

surmalu hzor paytyun

Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջ պայթած պահեստը վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Պայթյունը տեղի էր ունեցել հրավառությունների համար նախատեսված իրերի պահեստում։

Կիսվել