Սուրեն Պապիկյանը 6 ժամ «Արփա-Սևան» թունելում էր․ քայլել է 30 կմ՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին

Սուրեն Պապիկյանը 6 ժամ «Արփա-Սևան» թունելում էր․ քայլել է 30 կմ՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։

Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:

Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, որոնք ամբողջությամբ նորոգելուց հետո կապահովենք թունելի անխափան շահագործումը առաջիկա 10 տարիներին»։