Սուպեր մամա, սիրուն չի․ Նարեկ Սամսոնյան

Սուպեր մամա, սիրուն չի․ այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Նարեկ Սամսոնյանը կապված աղբահանության խնդրի հետ։

«Երեկ երեկոյան շրջել ենք Երևանի տարբեր համայնքներում և աղբարկղերի վրա տեղադրել ենք քաղաքապետի նկարները, որպեսզի քաղաքացիներն աղբը թափելուց դեմքով ճանաչեն էդ աղբի իրական պատասխանատուին:

Ասեմ, որ չի եղել մի համայնք որտեղ չլինեն աղբախեղդ եղած աղբարկղեր: Շուրջ 100 և ավելի ակղբարկղեր ենք հայտնաբերել….

Ամենաաղբախեղդ եղած արկղերի վրա տեղադրել ենք Սուպեր Մամայի նկարները (շուրջ 70 աղբարկղեր): Վայելեք քաղաքի գարշահոտությունն էդ գարշահոտության իրական դեմքով»: