Սորոսի հիմնադրամի փակման պահը եկել է. կգա նաև Աննայի հիմնադրամի փակելու օրը. Անի Կարապետյան

Անի Կարապետյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՀԸ ԵԿԵԼ Է. ԿԳԱ ՆԱԵՎ ԱՆՆԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՓԱԿԵԼՈՒ ՕՐԸ

Հիշո՞ւմ եք այն ժամանակները, երբ Աննա Հակոբյանը խոսում էր ձայնն ու թարթիչները դողացնելով ու ասում, որ իր համար չափազանց անսովոր է և անհարմար, երբ իրեն <<Առաջին տիկին>> են անվանում:

Անցան ամիսներ: Համեստ ու ժողովրդական Աննան /կամ այդպիսին ձևացող Աննան/ շատ արագ տեմպերով առաջ գնաց և կատարելագործվեց: Հիմա նա ոչ միայն վատ չի զգում, երբ իրեն առաջին տիկին են կոչում կամ իրեն շողոքորթում, այլև վատ չի զգում, երբ թթի ծառի նման թափ է տալիս հայոց օլիգարխներին: Օլիգարխներ, որոնք Փաշինյան-Հակոբյան զույգի շնորհիվ դարձան հայրենասեր բարերարներ ու բարեգործներ:

Տիկինը ոչ միայն չի ամաչում ձեռքը մեկնած փող հավաքել իր հիմնադրամների անվան տակ, այլև հայտարարում է, որ գողացված փողերն ավելի լավ են: Թե ինչով են գողացված ազնիվ աշխատած փողերից լավ՝ միայն թավշյա տրամաբանություն ունեցող մարդիկ կհասկանան: Նորմալ մարդը երբեք չի կարող ընկալել ու ըմբռնել, թե ինչով են պետությունից գողացված գումարները ավելի օգտակար, քան սովորական դրամաշնորհները:

Համեստ ու առաքինի կերպարի տակ թաքնված այս կինը այսօր ամենավերջին խարդախի նման փող է յուրացնում բարեգործության անվան տակ, սակայն հիվանդ մարդկանց, հիվանդ երեխաների մեծ մասին մերժում է օգնել՝ տարբեր պատճառանաբություններով:

Ոչ ոք չգիտի, թե ուր են գնում <<Սիթի օֆ Սմայլ>> և <<Իմ քայլը>> հիմադրամների հավաքած գումարները: Առհասարակ, արդեն միտում է նկատվում, որ մեր ազգին ու ժողովրդին <<հիմնադրամ>> տերմինը բարիքի անվան տակ մտնելով մեր կյանք՝ դառնում է մի իսկական չարիք: Չարիք է Սորոսի հիմնադրամը, որի մանկլավիկներն են թավշյա իշխանավորները, չարիք են Աննայի զույգ հիմնադրամները, որոնք պարզապես գործարարներին կովի պես կթելու և աապօրինի փողեր լվանալու գործիք են դարձել:

Եվ եթե այսօր եկել է Սորոսի կործանարար հիմնադրամը փակելու ժամանակը, շատ շուտով գալու է նաև Աննայի թալանչի հիմնադրամների փակման ժամանակը»: