Սովորաբար խիղճը նրանց է տանջում, ովքեր իրականում մեղավոր չեն․ Էրիխ Մարիա Ռեմարկ

Սովորաբար խիղճը նրանց է տանջում, ովքեր իրականում մեղավոր չեն։ Էրիխ Մարիա Ռեմարկի ոսկե ցիտատները։

Մարդը կարող է քեզ հարազատ դառնալ երեք օրում, իսկ նա, ով տարիներով քո կողքին է ապրում, այդպես էլ կարող է չիմանալ, թե որն է քո սիրելի գույնը։

Ամենափխրուն բանը երկրի վրա կնոջ սերն է։ Մեկ սխալ արարք, խոսք կամ հայացք, և վերջ, ոչինչ այլևս հնարավոր չէ վերականգնել։

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ՝ մի քանի տարեթիվ, պատահական անուն…

Ներողություն խնդրելը չի նշանակում, որ դու սխալ ես, իսկ մյուսը՝ իրավացի։ Դա ընդամենը նշանակում է, որ ձեր հարաբերությունների արժեքն ավելի կարևոր է, քան սեփական «ես»-ը։

Նա չէ քո մարդը, ում քեզ հետ լավ է։ Քեզ հետ լավ կարող է լինել հարյուրների համար։ Քո մարդը նա է, ում առանց քեզ վատ է։

Եթե կինն ուրիշին է պատկանում, նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան նա, որին հեշտությամբ կարելի է հասնել․ զարմանալի օրինաչափություն է։

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:

Ոչ ոք չի կարող քեզ օտար դառնալ այնպես, ինչպես նա, ում ժամանակին սիրել ես։

Սերը տանել չի կարողանում բացատրություններ։ Նրան արարքներ են պետք։

Կարծում եմ՝ կինը տղամարդուն չպիտի ասի, որ սիրում է նրան։ Այդ մասին թող ասեն նրա շողացող, երջանիկ աչքերը։ Նրանք պերճախոս են ցանկացած խոսքերից։

Կնոջը պետք է կա՛մ աստվածացնել, կա՛մ լքել նրան։ Մնացածը սուտ է։

Ամենամեծ ատելությունն առաջանում է նրանց հանդեպ, ովքեր կարողացել են դիպչել մեր սրտին, ապա թքել մեր հոգու մեջ։

Կարևոր չէ՝ որքան հաճախ եք դուք հանդիպում,  կարևորն այն է, թե ինչ նշանակություն ունեն այդ հանդիպումները ձեզ համար։

Առաջին մարդը, ում մասին դու մտածում ես առավոտյան, և վերջին մարդը, ում մասին ամենավերջինն ես մտածում գիշերը, դա այն մարդն է, ով կա՛մ քո երջանկության, կա՛մ էլ քո դժբախտության պատճառն է։

Երջանկության մասին կարելի է պատմել հինգ րոպե, ոչ ավել։ Այստեղ ոչինչ չես ասի՝ բացի նրանից, որ երջանիկ ես։ Իսկ ահա դժբախտության մասին մարդիկ պատմում են մինչև լուսաբաց։

Երբ վերջնական հուսալքվում եք, եկեք ինձ հյուր՝ հիվանդանոց։ Քաղցկեղի բաժանմունքում մեկ շրջայցը միանգամից բուժում է ցանկացած ընկճվածություն։

Այն, ինչը չես կարողանում ձեռք բերել, միշտ ավելի լավն է թվում, քան այն, ինչ ունես։ Ահա այստեղ են դրսևորվում մարդու ռոմատիկությունն ու տխմարությունը։