Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ գլխավոր քարտուղարը պարզաբանել է պատճառները

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի․ գլխավոր քարտուղարը պարզաբանել է պատճառները

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։

Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում։

Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետևում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին