Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Սյունիքում մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Առաջին լրատվականի հաղորդավար, մեկնաբան Նվեր Մնացականյանին:

«Սյունիքում մենք խնդիր չունենք: Միջավայրը փոխվել է, և այդ փոփոխմամբ պայմանավորված՝ կան որոշակի լարումներ:

Բայց ես վստահ եմ, որ դրանք ժամանակի ընթացքում կմեղմվեն, որովհետև մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել Սյունիքում»,- Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում, խոսելով հետպատերազմական իրավիճակից, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոմունիկացիաների բացման թեմայի վեաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում մասնավորապես ասաց, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն:

«Այն կբերի նաև որոշակի տնտեսական օգուտներ, կփոխի մեր տարածաշրջանի ու Հայաստանի տնտեսական դիմագիծն ու պոտենցիալը: Այդտեղ կան, իհարկե մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն»,- մանրամասնեց նա:

Ըստ Փաշինյանի, այս հարցում բոլորն են շահագրգիռ՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան: Վերջում նա նշեց նաև Հայաստանի Հանրապետությունը: «Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը մյուսների շահագրգռության հետ ունի ընդհանրություններ ու տարաձայնություններ»,- շեշտեց Փաշինյանը:

Տեսանյութը ստորև