Մամուլ

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի ճանապարհին գտնվող անտառները այրվում են․ Տեսանյութ

Սյունիքի մարզի Շիկահող գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի գտնվող անտառներում հրդեհ է: Այս մասին ահազանգում է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը:

«Երկար նայելուց հետո հասկացա, որ շատ տխուր է վիճակը: Պետք են շատ, շատ, շատ մարդկային ռեսուրսներ, սարք ու սուրք, ու էս անտառները վռազ մարել է պետք, թե չէ էլ Հայաստանում անտառներ չենք ունենա: Խնդրում ենք, ով կարա, ավտոները լցնի, գա, իսկ մենք ինստրուկտաժ կսարքենք, թե ինչ բերել ու ինչ անել»,- տեսանյութում ասում է Հայկ Բարսեղյանը:

Նա նաև ասում է, որ թեպետ հրեդեհը նոր է սկսել, դեռ շատ չի տարածվել, բայց արդեն իսկ մեծ ծավալներ է ընդգրկում:

Կիսվել նյութով