Սկեսուրը փոխնակ մայր է դարձել թոռան համար (լուսանկարներ)
Սկեսուրը փոխնակ մայր է դարձել թոռան համար (լուսանկարներ)
ԱՄՆ Թեքսարկանա քաղաքում (Արկանզաս նահանգ) 50-ամյա ամերիկուհին փոխնակ մայր է դարձել երեխա չունեցող իր որդու համար։
Քայլա և Կոդի Ջոնսերը, ովքեր ամուսնացել էին 2012 թվականին, շատ են ցանկացել երեխա ունենալ, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ Քայլան 17 տարեկանում ենթարկվել է արգանդի մասնակի հեռացման։ Այդ ժամանակ զույգը մտածել է փոխնակ մայրության մասին։
Կոդին և Քայլան տևական ժամանակ փոխնակ մոր թեկնածու են փնտրել, այդ ժամանակ սկեսուրն առաջարկել է իր թեկնածությունը։ 50-ամյա Փաթի Ռեզեկերը փոխնակ մայր է դարձել իր որդու երեխայի համար։
Փորձանոթային բեղմնավորման մի քանի փորձերից հետո 2017 թվականին Փաթին հղիացել է։ 7 ամիս անց լույս աշխարհ է եկել տղա երեխա՝ Քրոս Ալեն Ջոնսը։