Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը (Տեսանյութ)

Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը (Տեսանյութ)

Իտալիայի Սիցիլիա կղզում, արթնացել է Էթնա հրաբուխը։ Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման պատճառով:

«ANSA» գործակալության տվյալներով՝ ժայթքումն ուղեկցվել է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով: Հրաբխային ակտիվության բարձրացումը գրանցվել է երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ տեղական ժամանակով ժամը 16:10-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 2900-3000 մետր խորության վրա:

Մոխիրը բարձրացել է ավելի քան 1 կմ բարձրության վրա և մեծ ամպ կազմել։ Ժայռի մասերը փլվել են 4 գյուղերի շենքերի վրա։ Տուժածների մասին տվյալներ չկան։

Նշենք, որ Էթնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 1950-ից այն ժայթքել է մի քանի տասնյակ անգամ։

Տեսանյութը ստորև