Սիմփոսնների հայտնի մուլտֆիլմը 31 տարեկան է․ պարզվում է՝ այն ունի քաղաքական և կրոնական ենթատեքստ

1987 թվականից հեռուստադիտողի դատին է հանձնվել աշխարհի  պատմության մեջ եղած ամենից երկարամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը՝ Սիմփսոնները։ Այն բաղկացած է 356 և ավելի սերիաներից։

Շատերը այն ընկալում են որպես հասարակ մուլտֆիլմ, որը կարող է ուրախությամբ լցնել երեխաների առօրյան։ Սակայն այն ունի կոդավորված ինֆորմացիա, որի հեղինակները ցանկանում են տեղ հասցնել։

Մուլտֆիլմը ներկայացնում է շարքային ամերիկացու կերպար, ով ապրում է ոչ այնքան հարուստ պայմաններում։ Նրանց միջոցով շոշափվում են կրոնական և քաղաքական հարցեր։ Մասնավարպես քննարկվում են միասեռական միաուսնությունները, Իրաքի պատերազմի, դարվինյան տեսությունը։

Չնայած նրան, որ շատերը սիրում են ֆիլմը՝ այն հաճախ միանշանակ չի ընդունվում հեռուստադիտողների կողմից։ ԱՄՆ-ի շատ նահանգներում արգելվել է ցուցադրությունը այն պատճառաբանությամբ, որ ծնողները ճիշտ չեն վարվում իրենց երեխաների հետ։

Հակառակ սրան, մուլտֆիլմում հերոսների կրած շապիկների օրինակները իրենց վաճառքի առաջին տարում հենց այդ նահանգներում կազմել է 2 մլն․ դոլար։

Իսկ մուլտֆիլմի մեկ սերիայի նկարահումը կազմում է 1 միլիոն 800․000 դոլար։
Մուլտֆիլմը ստացել է բազում մրցանակներ, այն ունի նաև աստղ Հոլիվուդում, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենից շատ ձայներ ունեցող ֆիլմ։