Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել հանրապետականներին. որոշում կկայացնեն

Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել հանրապետականներին. որոշում կկայացնեն

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան նախատեսված է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեր տեղեկություններով հենց Սերժ Սարգսյանն է նախաձեռնել նիստը, ցանկանում է հանդիպել իր կուսակցության անդամներին եւ վերջնականապես հասկանալ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը:

Այսօր Սերժ Սարգսյանը երեկոյան վերջնականապես կասի՝ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին կմասնակցի միայնակ, թե օրինակ «Հայրենիք» կուսակցության կամ որեւէ այլ ուժի հետ կամ սատարելով: