ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը մոտս մարդ է ուղարկել․ Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը մոտս մարդ է ուղարկել․ Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում ու ասում՝ տանս հարցը լուծի։ Էդքանը անում էր, բա չէր կարո՞ւմ խաբար ուղարկեր, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան: ԼՂ նախագահ Բակո Սահակյանը գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր իր հետ էր խմում։

Բա թող խաբար ուղարկեր: Էն ժամանակ ասեիք, հրապարակային ասեիք՝ վեր կաց ու հողերը հանձնի, խի՞ չէիք ասում, բա ինչու էիք ասում՝ եկել է հողերը տա, եկել է հողերը տա, բա ասեիք հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը, դժվա՞ր էր այդ ամենը անել»,- քիչ առաջ իր ելույթում ցայրացած ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով