Սերժի Վաչոն և Կամո Սեյրանյանը դատարանի բակում են՝ Պատրոն Դավիթին աջակցելու համար

Սերժի Վաչոն և Կամո Սեյրանյանը դատարանի բակում են՝ Պատրոն Դավիթին աջակցելու համար

Hraparak.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է բիզնեսմեն Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

Մինչ դատարանը քննում է այդ հարցը, դատարանի բակում հավաքվել են նրա ընկերները, մասնավորապես` Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն եւ հայտնի երաժիշտ Կամո Սեյրանյանը։

Նրանք երկուսն էլ խուսափեցին տեսախցիկներից, Վաչագան Ղազարյանն ասաց, որ մեկնաբանություն չի տալիս, պնդումներից հետո իր վերաբերյալ նախկինում հարուցված քրեական գործի վերաբերյալ ասաց, որ այն քաղաքական էր։

Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: