Սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ․ եկել ենք աշխատելու, օգտակար լինելու մեր երկրին․ Աննա Թովմասյանը և Արամեն վերադարձել են հայրենիք

Սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ․ եկել ենք աշխատելու, օգտակար լինելու մեր երկրին․ Աննա Թովմասյանը և Արամեն վերադարձել են հայրենիք

Tert.am Life-ը գրում է․ Մոտ 6 ամիս Մոսկվայում բնակվելուց հետո երգիչ Արամեն և կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, վերադարձել են Հայաստան: Tert.am Life-ի հետ զրույցում Աննան խոսել է նախատեսվածից ավելի ուշ վերադառնալու պատճառների, Մոսկվայի կյանքին չհարմարվելու, Արամեի հիվանդանոցում հայտնվելու և իրենց նոր զուգերգի մասին:

«Ի սկզբանե գնացել էինք անձնական գործերով, նախատեսում էինք մինչև Ամանոր վերադառնալ Հայաստան, բայց գործերը հետաձգվեցին, ես ու Արամեն վարակվեցինք կորոնավիրուսով: Ես շատ թեթև տարա վիրուսը, բայց Արամեն ծանր էր տանում, նույնիսկ երեք օր պառկեց հիվանդանոցում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ասաց Աննան:

Արամե Աննա Թովմասյան

Աննան նկատեց, որ երբ ծանոթներին իմանում էին իրենց՝ Հայաստան վերադառնալու մասին, հարցնում էին՝ ինչո՞ւ են գալիս:

«Շատ ցավալի էր, երբ Մոսկվայից խոսում էի Հայաստանում ապրողների հետ, և բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, մենք ուզում ենք արտագաղթել: Ավելի ցավալի էր, որ այդպես էին մտածում մեր քաղաքին օգուտ բերող մարդիկ, բայց եթե բոլորը գնան, ի՞նչ պետք է լինի մեր երկրի վիճակը:

Հիմա, երբ դրսում տեսնում եմ ծանոթներիս, իհարկե, ուրախանում են, որ վերադարձել ենք, բայց հարցնում են՝ ինչո՞ւ, ի՞նչ պետք է անեք այստեղ: Իմ պատասխանն է՝ ինչպե՞ս ինչու, սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ: Մենք եկել ենք աշխատելու, արարելու, օգտակար լինելու մեր երկրին»,- ընդգծեց նա:

Արամե Աննա Թովմասյան

Ամռանը, երբ Արամեն ու Աննան պատրաստվում էին գնալ Ռուսաստան, քննարկումներ կային, թե նրանք ընդմիշտ են մեկնում: Այն ժամանակ Աննան Tert.am Life-ի հետ զրույցում հերքել էր լուրն ու ասել, որ ժամանակավոր են մեկնում, սակայն շատերը չէին հավատացել:

«Երբ մարդիկ տեսնում են՝ որևէ մեկը երկրից գնում է, սկսում են խոսել, որ արտագաղթում է, բայց այդպես չէր: Աստված չանի՝ գա մի օր, որ մենք ստիպված արտագաղթենք: Այս պահին արտագաղթելու մասին չենք մտածում և չենք էլ ուզում մտածել, եկել ենք, որ մեր երկրում ապրենք:

Թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Ես չէի կարող մտածել, որ 6 ամիս Մոսկվայում կմնամ, այդ պատճառով հստակ ծրագրեր կազմել չենք կարող»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում