Սա այն ամենակարևոր հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը

Սա այն ամենակարևոր հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ Ո՞Ր ՀԱՏՎԱԾԻՆ ԷՐ ՓՐԿՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 2008-Ի ՄԱՐՏԻ 1-ԻՆ։ 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն պաշտպանության նախարարությունից ստացել զինվորական համազգեստները:

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին հատկացված մեծաքանակ համազգեստը ոստիկանությունից Առինջի հայտնի բլրակի վրա գտնվող նրա առանձնատուն է հասցվել 08OO100 պետհամարանիշներով 330 մակնիշի 2000թ. արտադրության կանաչ Lexus մեքենայով:

Համազգեստները ստացել է Հովիկ Հակոբյանը՝ Աբովյան քաղաքում Գ. Ծառուկյանի անվան մարզադպրոցի տնօրենը (hima՝ ԲՀԿ-ի ղեկավարի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անձնական վարորդի ու նրա թիկնազորի անդամներից մեկի՝ Արմեն Հակոբյանի եղբայրը):

Հիշեցնեմ, որ 2008թ-ի մարտի 1-ին առաջինը ժողովրդի վրա հարձակվեցին օլիգարխների, ՊՆ համազգեստներով զգեստափոխված անվտանգության աշխատակիցները:

ՊՆ-ից համազգեստ ստացած օլիգարխների ցուցակը ստորև: Ի դեպ հեղափոխությունից 2 տարի հետո դեռևս ոչ մի օլիգարխ բացատրություն չի տվել, թե ի՞նչ նպատակով է ՊՆ-ից համազգեստ ստացել, ում է տրամադրել, ու իր զգեստափոխված թիկնազորը ինչ գործողություն է կատարել 2008թ-ի մարտի մեկին:

Կարծում եմ սա այն ամենակարևոր հարցն է, որին այսօր պետք է պատասխանի Հայ Ժողովրդի «փրկիչ» Գագիկ Ծառուկյանը»:

Մարտի 1 ցուցակ