Սաուդյան Արաբիան կոչ է արել թուրքական ընկերությունների հետ բիզնեսով չզբաղվել

Սաուդյան Արաբիան կոչ է արել թուրքական ընկերությունների հետ բիզնեսով չզբաղվել

Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», հայտնում է Al Arabiya-ն:

«Ես ասացի դա պարզ և հստակ: Ոչ մի ներդրում, ոչ մի ներկրում, ոչ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ:

սաուդյան արաբիա

Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում թուրքական ընկերությունների հետ:

Ալ Ալջանը նշել է, որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքներին ֆոնին»: Թուրքական բիզնեսի բոյկոտի կոչը հնչել է, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը:

«Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը։