Ռուս դեսանտայիններն արդեն Ղազախստանում են

Ռուս դեսանտայիններն արդեն Ղազախստանում են

WarGonzo տելեգրամյան ալիքը գրում է, որ ռուս դեսանտային ուժերը ՀԱՊԿ՝ Ղազախստանում խաղաղապահ ուժեր տեղակայման ֆոնին, արդեն Ղազախստանում են։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, ՀԱՊԿ Քարտուղարությունը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ-ում որոշում է կայացվել տեղակայել ժամանակավոր խաղաղապահ ուժեր Ղազախստանում՝ կոլեկտիվ հիմունքներով, ինչը նշանակում է, որ այն բաղկացած է լինելու կառույցի անդամ պետությունների զորակազմերից։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: