Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսից բուժման մեջ օգտագործող դեղամիջոցի արտահանում

Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսից բուժման մեջ օգտագործող դեղամիջոցի արտահանում

Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը եւ «ՔիմՌար» ընկերությունը սկսել են կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ավիֆավիր» պրեպարատի արտահանումը։

Հունիսին դեռ, առաջին խմբաքանակն առաքվել է Բելառուս։ Առաջիկայում նախատեսվում են մատակարարումներ Ղազախստան։ Նշենք, որ նախապես նախատեսված էր «Ավիֆավիրի» 60 հազար բուժման կուրսի չափաբաժնով արտադրության իրականացում, սակայն արտադրության ծավալներն աճել են եւ կազմել 100 հազար կուրսին համարժեք չափաբաժին։

Ներկայումս բանակցություններ են ընթանում Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ արտահանում կազմակերպելու համար։ Հետաքրքրություն կա նաեւ ԱՊՀ-ից եւ Մերձավոր Արեւելքից։