Ռուսաստանը շատ հզոր պետություն է, ստիպված են լինելու բանակցել․ Մակրոն

Ռուսաստանը շատ հզոր պետություն է, ստիպված են լինելու բանակցել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը հզոր երկիր է եւ Ուկրաինան ստիպված է լինելու բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այս մասին նա ասել է Ռումինիա կատարած այցի ընթացքում։

«Ուկրաինայի նախագահն ու իշխանության մյուս ներկայացուցիչները ստիպված են լինելու բանակցել Ռուսաստանի հետ»,- մասնավորապես ասել է Մակրոնը։ Նա հավելել է, որ եվրոպացիները պետք է մասնակցեն այդ բանակցություններին եւ հանդես գան որպես անվտանգության երաշխավոր։

Մակրոնը հիշեցրել է, որ եւ Ռուսաստանը եւ ԵՄ-ն եւ Ուկրաինան գտնվում են նույն մայրցամաքում։

«Մենք ուզում ենք հասնել նրան, որ կրակը դադարեցվի եւ վերականգնվեն քննարկումները։ Ռուսաստանը եղել է երեկ, կա այսօր եւ կլինի վաղը։ Այն շատ հզոր պետություն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։