Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Մարիուպոլից

Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Մարիուպոլից

Ռուսական զինտեխնիկայի սյունակները սկսեցին հեռանալ գրավված Մարիուպոլից։ Նրանք շարժվում են Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։

Նրա խոսքով, ռուսները քաղաքում ապամոնտաժել են ստացիոնար անցակետեր և թողել միայն հսկիչ անցակետեր։

«Մարտավարության փոփոխությունը կապված է ռուսների ռազմական մնացորդի մեծ մասի՝ քաղաքից ռազմաճակատի այլ հատվածներ դուրս բերելու, ինչպես նաև բնական ռեսուրսների պակասի հետ:

Մասնավորապես, արդեն երկրորդ օրն անընդմեջ մեքենաների մեծ շարասյուները հեռանում են Մարիուպոլից և Մարիուպոլի շրջանից Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ»,- գրում է Անդրյուշչենկոն։

Նա նաև նշել է, որ ռուսների մոտ տրամադրությունները հեռու են այն բանից, ինչ նկարագրում է քարոզչությունը։ Ռուս զինվորականները չեն ցանկանում շարունակել մարտերը, և ավելի ու ավելի են խոսում հանձնվելու մասին։