«Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների»․ Պեսկով

«Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների»․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ուկրաինացիների հետ բանակցություններ վարելու համար Բելառուս է ժամանել Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կազմով», — ասել է նա։

«Մենք պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,- ասել է Պեսկովը։