Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է

Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է

Hraparak.am-ը գրում է․ Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը, որին Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր, դատարանում հաղթել է Պետրոսյանին և շուտով կվերականգնվի իր պաշտոնին:

Դատարանը համարել է, որ խախտվել են տնօրենի աշխատանքային իրավունքները և նրան ապօրինի են ազատել աշխատանքից:

Ռոմանոս Պետրոսյան

Հիշեցնենք, որ Սվետլանա Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո Կոտայքի մարզպետարանը հետևյալ հայտարարությունն էր արել, թե ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, իսկ իրականում Ռոմանոս Պետրոսյանն ու իր մերձավորներն ու բարեկամները Կոտայքի մարզի դպրոցները յուրայիններով լցնելու հաղթարշավ էին սկսել, և, փաստորեն, Աբովյանի 2-րդ դպրոցում չհաջողեցին: