Ռոբերտ Քոչարյանն այցելել է Գյումրիի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն այցելել է Գյումրիի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 31-ին Գյումրիում հանդիպեցին Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։ Նա վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։

Շիրակի մարզի քաղաքացիների հետ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը այցելել է Գյումրիում Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի, որտեղ նախագահ Քոչարյանը հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։

Տեսանյութը ստորև