Ռոբերտ Քոչարյանը վճռական է տրամադրված

Ռոբերտ Քոչարյանը վճռական է տրամադրված

Hraparak.am-ը գրում է․ Վաղը՝ հունվարի 17-ին կմեկնարկի ութերորդ գումարման ազգային ժողովի երրորդ նստաշրջանը: Եկող շաբաթվա նիստերի օրակարգում ավելի քան երկու տասնյակ նախագիծ է ընդգրված, ՄԻՊ, ԿԲ նախագահի տեղակալի եւ այլ ընտրություններ:

Խորհրդարանական այս նստաշրջանը ըստ ամենայնի առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր Հայաստան դաշինքը կոշտացնելու է մարտավարությունը: Տարեսկզբին քննարկել են անելիքները եւ  նման եզրահանգման եկել:

Պատահական չէ, որ դաշինքի պատգամավորները քննադատեցին նաեւ Ղազախստանի դեպքերին հայկական զորախումբ ուղարկելու որոշումը, որն ըստ էության հրահանգվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

«Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը վճռական է տրամադրված, ակտիվ աշխատանքներ են տարվում մարզային կառույցների հետ ժողովրդին ինքնակազմակերպելու եւ փողոցային պայքարը խորհրդարանական աշխատանքներին զուգորդելու նպատակով:

Դաշինքում դեմ են ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը եւ ամենայն հավանականությամբ կամ չեն մասնակցի ընտրությանը, կամ դեմ կքվեարկեն: