Ռոբերտ Քոչարյանը մեծ հավաք է անում․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանը մեծ հավաք է անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին։ Հավաքն անցկացվելու է երեկոյան ժամը 7-ին, Prime Hall-ում։ Դավիթաշենում գտնվող այս սրահում անցկացվել էր նաեւ «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացումը, ինչպես նաեւ՝ «Քաղպայմանագրի» դրամահավաքը։

Մեզ ասացին՝ մեծ ժողով է լինելու, որի նպատակը հիմնականում մեկն է լինելու՝ նախ շնորհակալություն հայտնել շտաբների պետերին ընտրություններում կատարած աշխատանքի եւ ցուցաբերած արդյունքի համար։

Որքան էլ այդ արդյունքները գոհացուցիչ չեն, մարդիկ ջանք չեն խնայել եւ արժանի են գնահատականի։ Ենթադրաբար, հանդիպմանը կլինեն նաեւ դիտողություններ, վերլուծություն, կխոսվի սխալների ու բացթողումների մասին, ինչպես նաեւ կքննարկեն իրենց հետագա անելիքները։ Հավաքին կմասնակցի 300-350 մարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում