Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
![ռիտա սարգսյան](https://bavnews.am/wp-content/uploads/2020/11/rita-sargsyan-1.jpg)
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,- նշվում է հայտարարության մեջ։