ՌԴ նախագահը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՌԴ նախագահը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՌԴ Պատվո շքանշանով: Մրցանակը Մարգարիտա Սիմոնյանին Կրեմլում հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը բարձր պարգևներ է հանձնել նաև ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ Դենիս Պուշիլինին, Լեոնիդ Պասեչնիկին, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկիին և Վլադիմիր Սալդոյին:

Նրանք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդաստիճանի շքանշաններով։

«WarGonzo» նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը, Առաջին ալիքի թղթակից Իրինա Սոկիրկոն արժանացել են Արիության շքանշանի։

Լուսանկարը՝ ստորև