Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին, հայտնեց, որ ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այս ցավալի դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եռաբլուր» պանթեոնում պղծել են ապրիլյան հերոսների շիրմաքարերը սև ներկ հիշեցնող նյութով։