Մամուլ

Ջերմուկի անտառներն այրվում են

Ջերմուկի անտառներն այրվում են

Սեպտեմբերի 13–ին՝ ժամը 18։00–ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում են Ջերմուկի անտառները։

Bavnews.am-ը` ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից տեղեկացավ, որ այն հատվածները, որոնք հակառակորդի կողմից դիտարկվում են, փրկարար ծառայությանը չի հաջողվում հրդեհաշիջման աշխատանքներ անել։

hrdeh antar

«Այդ հատվածներում հրդեհաշիջում անելը վտանգավոր է, դրանք դիտարկվում են հակառակորդի կողմից։ Իսկ այն հատվածները, որոնք չեն դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, նաեւ հերթապահություն է իրականացվում։

Հրդեհի չորս օջախ կա»,– նշեց Հայկ Կոստանյանը։

Կիսվել