Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մակրոն

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:

Պուտինը Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման»,- ասված է հաղորդագրությունում