Պուտինին ակցիաներով են դիմավորելու. «Հրապարակ»

Պուտինին ակցիաներով են դիմավորելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։

Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։

Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երեւանում, եւ Երեւան են գալու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։

Վերջին անգամ Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝  ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաեւ Իրանի նախկին նախագահ Ռոհանին։ Որոշ տեղեկություններով՝ հայաստանյան հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, Պուտինի գալստյան առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում