ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության նախարարությունը։

Համոզիչ կերպով խնդրում ենք հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել եւս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները եւ հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։