Պետք է տխուր բան ասեմ, իրավիճակը շատ ծանր է․ Զելենսկի

Պետք է տխուր բան ասեմ, իրավիճակը շատ ծանր է․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում իրավիճակը «շատ ծանր» է անվանել։ «Ռուսները փորձում են հասնել առնվազն 100 օր պատերшզմի այն նպատակներին, որոնք նրանք պատրաստվում էին իրականացնել փետրվարի 24-ից հետո առաջին օրերին»,- այս մասին ասել է Ուկրաինայի նախագահը իր տեսաուղերձում։

Զելենսկիի խոսքով, «Դոնբասում կենտրոնացրել են առավելագույն հրետանի, առավելագույն ռեզերվներ, այնտեղ և՛ հրթիռային հարվածներ կան, և՛ օգտագործվում է ավիացիա»։

«Մենք պաշտպանում ենք մեր հողը այնպես, ինչպես մեզ թույլ է տալիս այսօր առկա պաշտպանական ռեսուրսը: Մենք ամեն ինչ կանենք այն ամրապնդելու համար, և մենք կամրապնդենք այն»,- ասել է Զելենսկին։

«Եթե կարծում են, որ Լիմանն ու Սևերոդոնեցկն իրենցն են լինելու, ապա սխալվում են։ Դոնբասը կլինի ուկրաինական, քանի որ սա մենք ենք: Եվ եթե նույնիսկ Ռուսաստանն այնտեղ ավերածություններ ու տառապանքներ բերի, մենք, այնուամենայնիվ, կվերականգնենք յուրաքանչյուր քաղաք, ամեն մի զանգված։

Մեր ուկրաինական դրոշներին այլընտրանքներ չեն լինի»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։