Պետք է իրար վարակենք աշխատանքով և աշխատելու ցանկությամբ. Նիկոլ Փաշինյան

Պետք է իրար վարակենք աշխատանքով և աշխատելու ցանկությամբ: «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սյունիքի մարզում շատ մեծ պոտենցիալ կա։ Այստեղ մենք տեսանք գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, տեսանք գյուղատնտեսական և զբոսաշրջային ծրագրեր, և շատ կարևոր է, որ Կառավարությունը կարողանա ստեղծել բարոյահոգեբանական, կառուցակարգային այնպիսի պայմաններ, որ մարդը ոգևորվի իր աշխատանքից և ուրիշներին ոգևորի աշխատել:

Մենք պետք է իրար վարակենք աշխատանքով և աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով։

Մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետեւ մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: